Երուսաղեմում ուղղադավանները բողոքի ակցիա են անցկացրել՝ բանակում ծառայության դեմ
Մի խումբ ծայրահեղ ուղղադավան հրեաներ փակել են Երուսաղեմում իսրայելական բանակի զորակոչային տեղամասի մոտ գտնվող մի քանի փողոցներ՝ բողոքելով իրենց համայնքի անդամների զորակոչի դեմ, հայտնում է The Times of Israel-ը։
Ինչպես հայտնել է ոստիկանությունը՝ անկարգությունների մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական փակոցը և բախումներ հրահրել, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ բղավել ոստիկանների հասցեին:
Ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։
Հիշեցնենք, որ Իսրայելի Գերագույն դատարանը հունիսի վերջին միաձայն որոշում է ընդունել, որ ծայրահեղ ուղղադավան հրեաները պետք է զինված ուժեր զորակոչվեն, ինչպես բոլորը: Դատավորները նշել են, որ Իսրայելում բացակայում է իրավական հիմքը՝ բանակի տարկետում տրամադրելու կրոնական ուսումնարանների սաներին: