շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երկու տարի առաջ այստեղ մենք թշնամական դեսանտին դիմավորեցինք կրակով․ Զելենսկու տեսաուղերձը՝ Գոստոմելի օդանավակայանից

Երկու տարի առաջ այստեղ մենք թշնամական դեսանտին դիմավորեցինք կրակով․ Զելենսկու տեսաուղերձը՝ Գոստոմելի օդանավակայանից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Գոստոմելի օդանավակայանից, որտեղից երկու տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, փաստացի մեկնարկեց պատերազմը, առաջին մարտերը՝ ուկրաինական բանակի և ռուս դեսանտայինների միջև։

«Հենց այստեղից պետք է սկսվեր այն «Կիևն ու Ուկրաինան 3 օրում»։ Երկու տարի առաջ այստեղ մենք թշնամական դեսանտին դիմավորեցինք կրակով։ Երկու տարի անց այստեղ դիմավորում ենք մեր բարեկամներին ու գործընկերներին», - հայտարարել է Զելենսկին՝ հավաստիացնելով՝ «հաղթելու ենք»։

  • Կիսվել: