երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային երկրաշարժի ժամանակ օգնած երկրներին

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային երկրաշարժի ժամանակ օգնած երկրներին

Անցյալ տարվա փետրվարին Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել։

Ինչպես հաղորդում է APA-ն, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է այս իրադարձությանը նվիրված պաշտոնական արարողությանը։ Առաջին փուլում Հաթայում սեփականատերերին է հանձնվել 7275 բնակարան։

Իր ելույթում Էրդողանն ընդգծել է, որ երկու ամսվա ընթացքում երկրաշարժից տուժած շրջանում կհանձնվի եւս 75 հազար բնակարան։ Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել 200 հազար տան շինարարությունը։

Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնել են Թուրքիային երկրաշարժի ժամանակ.

«Ես ուզում եմ իմ և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել 35250 որոնողափրկարարական խմբերին, այդ թվում՝ 11500 օտարերկրյա որոնողափրկարարական թիմերին, 142000 անվտանգության ծառայության աշխատակիցներին, բուժաշխատողներին, հանքափորներին, անտառային աշխատողներին, կամավորներին և մեր բոլոր եղբայրներին»:

  • Կիսվել: