Էրդողանը Մադուրոյին հրավիրել է պաշտոնական այց կատարել Թուրքիա
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնական այցով հրավիրել է Թուրքիա։ Այս մասին ասվում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը «հաստատել է Վենեսուելայի և Թուրքիայի միջև համագործակցությունն ու եղբայրական կապերը» և հրավիրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «հնարավորինս շուտ պաշտոնական այց կատարել Թուրքիա՝ երկու երկրների միջև ռազմավարական նախագծերի հետագա զարգացման համար»։
Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Վենեսուելայի ողջ ժողովրդին կիրակի՝ հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ։