չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էրդողանը հույս է հայտնել, որ հաղթանակը խաղաղություն կբերի Կովկասում

Էրդողանը հույս է հայտնել, որ հաղթանակը խաղաղություն կբերի Կովկասում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքական պետությունների կազմակերպության հավաքին անդրադարձել է արցախյան հարցին, հույս հայտնել, որ շուտով խաղաղություն կլինի։

«Ղարաբաղի հաղթանակով, աստված տա, բացվեն նոր դարաշրջանի դռները, Կովկասում կտիրեն խաղաղությունը, կայունությունը և համագործակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նա նշել է, որ գագաթաժողովի մասնակիցները իր եղբորը՝ Իլհամին գնահատանաքի խոսքեր են ասել։

«Մենք ընդունեցինք «Թուրքական աշխարհ 2040 տեսլականը» փաստաթուղթը, որը մեր կազմակերպության ապագա հեռանկարի մասին է։ Մեր նոր անունով և կառույցով՝ Թուրքական պետությունների կազմակերպություն, մենք այսուհետ ավելի արագ ենք արմատավորվելու, աճելու, զարգանալու և ծաղկելու»,- նշել է նա։

  • Կիսվել: