երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էրդողանը հոկտեմբերի 20-ին կմեկնի Ադրբեջան

Էրդողանը հոկտեմբերի 20-ին կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 20-ին կմեկնի Ադրբեջան: Այս մասին այսօր Գյանջայում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նա նշել է, որ ՛՛Թուրքիայի նախագահի օդանավն արդեն երկրորդ անգամ վայրէջք կկատարի Ադրբեջանի ազատագրված տարածքում՛՛:

Անկարայից ստացված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  Էրդողանը պետք է մասնակցի Զանգիլանում կառուցված նոր միջազգային օդակայանի բացման հանդիսավոր արարողությանը:

 

  • Կիսվել: