Էրդողանը հնարավոր է համարել իր առաջադրումը նոր նախագահական ժամկետի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել իր առաջադրումը նոր նախագահական ժամկետի համար, տեղեկացնում է NTV Haber-ը։
Նշվում է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի համագումարում թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսն Էրդողանին հարցրել է՝ արդյոք նա կառաջադրվի՞ հաջորդ ընտրություններում։ «Եթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ»,- պատասխանել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և երրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։ Նա պաշտոնավարելու է մինչև 2028 թվականը։