երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էրդողանը հայտնել է, թե որ դաշինքով կմասնակցի 2023 թ.-ի ընտրություններին

Էրդողանը հայտնել է, թե որ դաշինքով կմասնակցի 2023 թ.-ի ընտրություններին

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թ.-ի նախագահական ընտրություններում լինելու է «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն: Այս մասին հայտնել է Դաշինքի Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։

Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգային շարժում» (MHP) կուսակցությունները միասին ստեղծել են «Ժողովրդական դաշինք»:
«Մեր նախագահի թեկնածուն պարզ է. նա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, իսկ  «Ժողովրդական դաշինքը» նոր հաղթանակ կտանի»,- նշել է Բահչելին։ 

  • Կիսվել: