ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը և Զելենսկին քննարկել են Ստամբուլի բանակցությունները

Էրդողանը և Զելենսկին քննարկել են Ստամբուլի բանակցությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։

 

Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները «նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար իրականացվող գործընթացին»։

Էրդողանը վերահաստատել է Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։

  • Կիսվել: