երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:

Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր՝ երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործում դրական առաջընթացի ֆոնին, հաղորդում է Haber Global-ը։

«Մեկ անգամ ևս ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված Թուրքիայի ջանքերը, ինչպես նաև Անկարայի ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: