Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք վաճառող ընկերության հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսային պատկանող Baykar ընկերությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել Իսրայելին զենք մատակարարող իտալական Leonardo ընկերության հետ։
Թուրքական Cumuriyet-ի փոխանցմամբ` թուրք հասարակությանը վրդովեցրել է Իսրայելին զենք մատակարարող Leonardo ընկերության հետ Թուրքիայի նախագահի փեսային պատկանող ընկերության համագործակցությունը։
Թուրք օգտատերերը շեշտում են այն հանգամանքը, որ Էրդողանը Իսրայելի գործողությունները մինչեւ իսկ ցեղասպանություն է որակում, իսկ իր փեսան՝ համագործակցում Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ։
Թեեւ տվյալ համագործակցության մասին փաստաթղթերը ստորագրվել են 2 տարի առաջ, դրա մասին հիմա են սկսել խոսել Թուրքիայում։