երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը  քննարկել են հայ–թուրքական հարաբերությունները

Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են հայ–թուրքական հարաբերությունները

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ ԱՄՆ նախագահի  անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Իբրահիմ Քալըն–Ջեք Սալիվան հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են տարածաշրջանի խնդիրներից այդ թվում անդրադարձել հայ–թուրքական հարաբերություններին։

Կողմերը նշել են, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը կարեւոր է տարածաշրջանում  կայունության եւ զարգացման համար։

  • Կիսվել: