Emirates ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Իրան չվերթների չեղարկումը
Արաբական Միացյալ Էմիրությունների Emirates ավիաընկերությունը մինչև հուլիսի 5-ը երկարաձգել է դեպի Իրան չվերթների չեղարկումը։ Այս մասին նշված է ավիաընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում։
«Տարածաշրջանում իրավիճակով պայմանավորված Emirates ավիաընկերությունը մինչև 2025 թվականի հուլիսի 5-ը ներառյալ չեղարկել է Թեհրանից և դեպի այդ քաղաք բոլոր չվերթները»,- նշված է հայտարարությունում։
Միաժամանակ, ավիաընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից դեպի Իրաք՝ Բաղդադ և հուլիսի 2-ից՝ Բասրա չվերթների վերսկսման մասին։