Եմենում պայթյունի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ
Կիրակի ականապատ ավտոմեքենան պայթեցվել է Եմենի Ադեն հարավում գտնվող քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում: Քաթարի Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունն ուղղված էր ավտոմեքենաների շարասյանը, որում գտնվել են Ադենի իշխանությունների ներկայացուցիչները Al Arabiya հեռուստաալիքը պարզաբանում է, որ պայթյունի թիրախն էր Ադենի քաղաքապետը, որը գտնվում էր մեքենաներից մեկում:
Առկա տեղեկություններով՝ մեքենաներից մեկում գտնվել է նաեւ Եմենի գյուղատնտեսության նախարարը: Ո՛չ քաղաքապետը, ո՛չ նախարարը չեն տուժել պայթյունի հետեւանքով: