երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եմենում հուսիթների ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել

Եմենում հուսիթների ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել

Եմենի «Էլ-Անադ» խոշարագույն ավիաբազային հասցված ավիահարվածի հետևանքով առնվազն 30 կառավարամետ զինվորական է մահացել, ևս 60-ը վիրավորվել է:

Ավիահարվածների հետևում կանգնած են հուսիթ-ապստամբները:
 
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում են զինված բախումները կառավարական ուժերի և հուսիթների միջև: Հակամարտությունն առավել ակտիվ փուլ է թևակոխել 2015 թվականի մարտից, երբ երկիր ներխուժել Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան: Երկրի զգալի հատվածում վերահսկողություն հաստատած ապստամբներին աջակցություն են հայտնել Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Ավելի ուշ նրանց են միացել Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը:

  • Կիսվել: