կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԵՄ-ն  ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռների վաճառքը կարգելի

ԵՄ-ն ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռների վաճառքը կարգելի

Եվրամիությունը կարգելի ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռների եւ սարքավորումների վաճառքը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Ավելի վաղ Եվրամիության երկրների ղեկավարները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել էին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանելու մասին, որոնք կանդրադառնան ֆինանսական, էներգետիկայի և տրանսպորտի սեկտորին, երկակի նշանակության ապրանքներին, վիզային քաղաքականությանը:

"...Մենք արգելում ենք ռուսական ավիաընկերություններին բոլոր ինքնաթիռների, պահեստամասերի եւ սարքավորումների վաճառքը։ Դա կհանգեցնի Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածի և հաղորդակցության ոլորտում երկրի հնարավորությունների դեգրադացմանը։ Ռուսաստանի ներկայիս առեւտրային օդային նավատորմի երեք քառորդը կառուցվել է Եվրամիությունում, ԱՄՆ-ում եւ Կանադայում: Այդ պատճառով նա լրջորեն կախված է դրանից", - ֆոն դեր Լյայենի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին։

Նա նաեւ հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում նոր եվրոպական պատժամիջոցները "անհնարին կդարձնեն" ռուսական նավթավերամշակման գործարանների արդիականացումը: Բացի այդ, կսահմանափակվի Ռուսաստանի մուտքը "կարեւորագույն տեխնոլոգիաներ", ինչպիսիք են կիսահաղորդիչներն ու նորագույն ծրագրային ապահովումը։

Բացի այդ, ԵՀ-ի ղեկավարի խոսքով, չեղարկվելու է Եվրամիության երկրներ ռուս դիվանագետների եւ գործարարների "արտոնյալ մուտքը":

Ռուսաստանի ԱԳՆ-ում Ավելի վաղ հայտարարել էին, որ Եվրամիության նոր պատժամիջոցները անօրինական են եւ անհիմն բնույթ են կրում: Դիվանագետները նախազգուշացրել են, որ նման միակողմանի միջոցառումները կարող են "միայն խորացնել ռուս-ԵՄ հարաբերություններում առանց այդ էլ ծանր իրավիճակը":

  • Կիսվել: