ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Բաքվի հետ. Ադրբեջանում ԵՄ դեսպան
Եվրամիությունն ու Ադրբեջանն այս շաբաթ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունավետ փուլ են անցկացրել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը:
Նա նշել է, որ Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1996 թվականին, մնում է երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը և ներառում է քաղաքական երկխոսությունը, առևտուրը և տնտեսական համագործակցությունը:
Կույունջիչը նաև հավելել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Բաքվի հետ:



