ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵՄ-ն կհանի «Ֆուկուսիմայի» վթարից հետո սահմանված սննդամթերքի ներմուծման սահմանափակումները

ԵՄ-ն կհանի «Ֆուկուսիմայի» վթարից հետո սահմանված սննդամթերքի ներմուծման սահմանափակումները

ԵՄ-ն որոշել է հանել ՛՛Ֆուկուսիմայի՛՛ վթարից հետո սահմանված սննդամթերքի ներմուծման սահմանափակումները, որոնք սահմնվել էին 2011 թվականին ՛՛Ֆուկուսիմա-1՛՛ ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո:

Այս մասին Բրյուսելում ԵՄ-Ճապոնիա գագաթաժողովի արդյունքներով տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ողջունել է եվրոպական կողմի համապատասխան որոշումը՝ նշելով, որ արտադրանքի մատակարարման արգելքի վերացումը դրական ազդեցություն կունենա 2011 թվականի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման գործընթացի վրա։

 

  • Կիսվել: