ԵՄ-ն կարող է կասեցնել ֆինանսական աջակցությունը Վրաստանին
ԵՄ-ն քննարկում է Վրաստանին հատկացվող ֆինանսական աջակցության կասեցման հնարավորությունը՝ կապված «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման հետ։
Տեղեկությունը հայտնել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Դա հետքայլ է՝ եվրոպական ինտեգրման ճանապարհին։ ԵՄ-ն արդեն սառեցրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 30 մլն եվրոյի (32,4 մլն դոլար) ռազմական աջակցությունը Վրաստանին»,- ասել է Ստանոն։
Հուլիսին ԱՄՆ-ն անժամկետ հետաձգել էր Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները և ավելի քան 95 մլն դոլարի հատկացումը վիճելի օրենքի ընդունումից հետո։