կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար, հայտնել են Շվեդիայի ներկայացուցիչները, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է որոշումը՝ նշելով, որ պատժամիջոցների նոր փաթեթը ՛՛հերթական հարվածը կհասցնի Վլադիմիր Պուտինի ռազմական մեքենային՛՛։

Նրա խոսքով՝ այդ միջոցառումների շրջանակում ԵՄ երկրները կխստացնեն արտահանման սահմանափակումներն այն ընկերությունների համար, որոնք աջակցում են Կրեմլին։

՛՛Պատժամիջոցների շրջանցման դեմ մեր գործիքը թույլ չի տա Ռուսաստանին ստանալ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ՛՛,-ասել է ֆոն դեր Լեյենը։ 

  • Կիսվել: