շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ԵՄ երկրների մեծ մասը հավանություն է տվել Վրաստանի դիվանագիտների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը

ԵՄ երկրների մեծ մասը հավանություն է տվել Վրաստանի դիվանագիտների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը

Եվրոպական միության 25 պետություն քվեարկել է վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների՝ առանց վիզայի ռեժիմի կասեցման օգտին: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

Նա նշել է, որ նախաձեռնության օգտին քվեարկել է ԵՄ 25 երկիր, դեմ են եղել միայն Հունգարիան և Սլովակիան։

Ըստ որոշման, որն ուժի մեջ կմտնի մարտի սկզբին, դիվանագիտական անձնագրեր ունեցողները կզրկվեն Միություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից: Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմը գործում է 2017 թվականի մարտից: Անցյալ տարի ԵՄ ավելի քան 10 երկիր չեղյալ է հայտարարել այդ ռեժիմը Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար:

  • Կիսվել: