հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա․ կա 8 զոհ

Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա․ կա 8 զոհ

Էկվադորի ծովափնյա Գուայաքիլ քաղաքում զինված անձինք հարձակվել են մի խումբ մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս ութը վիրավորվել է, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

Ականատեսների վկայությամբ, շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 19.00-ի սահմաններում, զինված մարդիկ ավտոմեքենայով ժամանել են Գուասմո հարավային շրջան։ Նրանք կրակ են բացել մի խումբ մարդկանց վրա՝ սպանելով նրանցից երկուսին։ Եվս 6 մարդ ստացած վնասվածքների պատճառով ավելի ուշ մահացել է բժշկական կենտրոնում։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Վերջին օրերին սա երկրորդ զանգվածային սպանությունն է երկրում։ Ուրբաթ օրը Մանաբի ծովափնյա նահանգում զինված հանցախումբը մահապատժի էր ենթարկել հինգ առևանգվածի։ Ոստիկանությունը հայտնել էր, թե նշաններ կան, որ զոհերը զբոսաշրջիկներ են եղել, որոնք սխալմամբ ներքաշվել են թմրանյութի վաճառքի հետ կապված տեղացիների վեճի մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: