ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդի համար 23 տարվա ազատազրկում են պահանջել
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի դատարանը պահանջել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկուն դատապարտել 23 տարվա ազատազրկման, հայտնել է Ura.new-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ գործի քննությունը մոտենում է ավարտին։ Շիխլինսկու հետ դատվում են Սաֆարով եղբայրներից հինգը և Շուջայադդին Ռաջաբովը։
Դատախազը պահանջել է Աքիֆի համար 23, Այազի համար՝ 22, Քամալի համար՝ 18, Բաքիրի և Մազահիրի համար՝ 13-ական, իսկ Ռաջաբովի համար՝ 15 տարվա ազատազրկում։


