ԵԽ գագաթնաժողովում ստեղծվել է Ուկրաինայի կորուստների ռեեստր
«Իսլանդիայում՝ Եվրախորհրդի գագաթաժողովի շրջանակներում, ստեղծվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինային պատճառված կորուստների միջազգային ռեգիստր»: Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 16-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա կոչ է արել բոլոր երկրներին ակտիվորեն մասնակցել փաստաթղթերի պահպանմանը, որոնց օգնությամբ Մոսկվան կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։