շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Եկեք համերաշխ ապրենք. Լուկաշենկոն դիմել է հարևաններին

Եկեք համերաշխ ապրենք. Լուկաշենկոն դիմել է հարևաններին

Ժամանակը ցույց տվեց, որ մեր հարևանները չգնահատեցին խաղաղ ապրելու մեր վեհ մղումը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ԲելՏա-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես չեմ խոսում լեհ ժողովրդի մասին։ Խոսքս վերնախավի մասին է՝ քաղաքական գործիչների, որոնք այս տարիների ընթացքում վրեժխնդրություն են տենչում: Ես ուզում եմ մի քանի խոսք ասել մեր հարևաններին, իսկ ավելի ճիշտ՝ հարևան երկրների ժողովուրդներին՝ լեհերին, լիտվացիներին, լատվիացիներին։ Իմացե՛ք, մենք ձեր կյանքին միջամտելու ծրագրեր չենք գծում: Մաղթում ենք ձեզ միայն բարիք, երջանկություն և խաղաղություն՛՛:

Ըստ Լուկաշենկոյի՝ ցանկացած անզգույշ շարժում կարող է հանգեցնել ՛՛սարսափելի և անուղղելի հետևանքների՛՛:

՛՛Ես իսկապես չէի ցանկանա, որ մեր տարածքները հերթական անգամ դառնան ռազմական գործողությունների թատերաբեմ և նորից ոչնչացվեին մեր միլիոնավոր քաղաքացիներ, ինչպես միշտ եղել է պատմության ընթացքում։ Դիմում եմ հարևան պետությունների ժողովուրդներին՝ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մենք որևէ կարմիր, դեղին, սև կամ կապույտ գծեր չենք գծելու: Այս գիծը կա. այն  պետական սահմանն է։ Եվ դուք գիտեք, որ մենք կարող ենք պատասխանել։ Ուստի, եկեք համերաշխ ապրենք, հարևանների պես, ինչպես դա եղել է մեր պատմության լավագույն ժամանակներում՛՛,-ասել է Բելառուսի նախագահը:

  • Կիսվել: