երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Եկել է խաղաղության ժամանակը. Թրամփը՝ Կատարում ամերիկյան ռազմաբազային Իրանի հարվածից հետո

Եկել է խաղաղության ժամանակը. Թրամփը՝ Կատարում ամերիկյան ռազմաբազային Իրանի հարվածից հետո

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկել է խաղաղության ժամանակը։

Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ էր հասցրել Կատարում ամերիկյան ռազմաբազային։ 

«Իրանը պաշտոնապես շատ թույլ եղանակով է պատասխանել պատասխանել է մեր կողմից նրանց միջուկային օբյեկտների ոչնչացմանը, ինչը մենք սպասում էինք, ու ինքն արդյունավետորեն հետ է մղվել։ Արձակվել է 14 հրթիռ, դրանցից 13-ը ոչնչացվել է, մեկը բաց է թողնվել, որովհետև գնում էր անվտանգ ուղղությամբ։ Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել և գրեթե ոչ մի վնաս չի պատճառվել»,- գրել է Թրամփը՝ հույս հայտնելով, որ այլևս ատելություն չի լինի։ 

Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին իրենց նախօրոք հարվածների մասին տեղեկացնելու համար, ինչը թույլ է տվել խուսափել զոհերից ու տուժածներից։ 

 

  • Կիսվել: