ԵՀ-ն հրաժարվել է ֆինանսավորել պատի կառուցումը Բելառուսի եւ Լիտվայի սահմանին
Եվրահանձնաժողովը չի ֆինանսավորի պատի կառուցումը Բելառուսի եւ Լիտվայի սահմանին ԵՄ բյուջեից, ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ադալբերտ Յանցը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Եվրահանձնաժողովը ճիշտ չի համարում ԵՄ միջոցներից ֆինանսավորել խոչընդոտների եւ պատնեշների կառուցումը: Ուստի տվյալ ենթակառուցվածքային օբյեկտը չպետք է ֆինանսավորվի ԵՄ միջոցներից»,- հայտարարել է նա: