ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եգիպտոսը Կատարի համար բացել է իր օդային տարածքը

Եգիպտոսը Կատարի համար բացել է իր օդային տարածքը

Եգիպտոսը բացել է իր օդային տարածքը Կատարի համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան անցած շաբաթ կրկին բացել է օդային տարածքն ու սահմանը Պարսից ծոցի արաբական պետության հետ, տեղեկացնում է AP-ն:

Նշվում է, որ Qatar Airways-ին պատկանող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Կահիրեում ուրբաթ օրը: Դա կլինի առաջ կոմերցիոն թռիչքը երկու երկրների միջեւ այն բանից հետո, երբ Եգիպտոսը 2017 թվականին միացավ Կատարի դեմ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի բոյկոտին:

Վերջիններս Կատարին մեղադրում էին տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ:

Դիվանագիտական եւ տնտեսական կապերի խզումից հետո 3,5 տարի անց չորս երկրները հռչակագիր են ստորագրել Կատարի հետ՝ տարաձայնություններին վերջ դնելու համար:

  • Կիսվել: