շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 12 մարդ է մահացել, 30-ը վիրավորվել են

Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 12 մարդ է մահացել, 30-ը վիրավորվել են

Եգիպտոսի Կարմիր ծովի ափին կիրակի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է al-Masry al-Youm թերթը։

Ավտովթարի հետևանքով 12 մարդ տեղում մահացել է, ևս 30-ը վիրավորվել են։

Նշվում է, որ Կարմիր ծովի նահանգի Ռաս Ղարիբ և Զաաֆարանա քաղաքների միջև երթուղու 40-րդ կիլոմետրին բախվել են ավտոբուսն ու բեռնատարը։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։

  • Կիսվել: