հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եգիպտական եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 41 մարդ, մեծ մասը՝ երեխաներ

Եգիպտական եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 41 մարդ, մեծ մասը՝ երեխաներ

Կիրակի հրդեհ է բռնկվել Եգիպտոսի երկրորդ խոշոր քաղաք Գիզայի ​​ղպտի քրիստոնեական եկեղեցում, ինչի հետևանքով զոհվել է 41 մարդ, մեծ մասը՝ երեխաներ, գրում է Reuters-ը:

Հրդեհը սկսվել է առավոտյան ժամը 9-ին պատարագի ժամանակ, որին ներկա է եղել մոտ 1000 մարդ:

Հրդեհը արգելափակել է եկեղեցու մուտքը՝ սկսվել է հրմշտոց, զոհերի մեծ մասը մահացել է ծխի պատճառով:

Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրորդ հարկի օդորակիչում հրդեհը բռնկվել է էլեկտրականության անսարքության հետևանքով։

Կառավարությունը հայտարարել է, որ մահացածների ընտանիքները կստանան 100000 եգիպտական ​​ֆունտ (5220 դոլար):

Էլեկտրական հրդեհները Եգիպտոսում հազվադեպ չեն: 2020 թվականի վերջին հիվանդանոցում բռնկված հրդեհից, որտեղ բուժվում էին COVID-19 հիվանդները, մահացել էր 7 մարդու:

Կահիրեում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ցավակցություն է հայտնել «Նորին Սրբություն Թավադրոս Պապին, Ալեքսանդրիայի Պապին և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարքին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդին, հատկապես՝ ղպտի եղբայրներին, Աբու Սեֆեյն եկեղեցում տեղի ունեցած հրդեհի զոհերի համար՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին։

  • Կիսվել: