Թրամփն իրատեսական է համարում ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը մինչև իր նախագահական ժամկետի ավարտը: Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ կլինի մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Կարծում եմ՝ նա պատրաստ է համաձայնության գալ։ Եվ շուտով»,- ասել է նա:
Նշենք, որ Թրամփի նախագահական ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունվարին։



