ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԵԱՀԿ-ի նախագահը ողջունել Է հումանիտար միջանցքների ստեղծումն Ուկրաինայում

ԵԱՀԿ-ի նախագահը ողջունել Է հումանիտար միջանցքների ստեղծումն Ուկրաինայում

ԵԱՀԿ-ի նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն ողջունել Է հումանիտար միջանցքների ստեղծումն Ուկրաինայում: Նախօրյակին բելառուսական Բելովեժի թավուտում տեղի Է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը:

Կողմերն ըմբռնման են հասել  հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում՝ քաղաքացիների տարհանման, մթերքների եւ դեղամիջոցների տեղափոխման համար: Կրեմլում շատ կարեւոր են համարել հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված ըմբռնումը: Ուկրաինական կողմի տվյալներով՝ բանակցությունների երրորդ փուլը լինելու Է հաջորդ շաբաթվա սկզբին: «Ես ողջունում եմ հումանիտար միջանցքների ստեղծման շուրջ պայմանավորվածությունը՝ Ուկրաինայի պաշարված քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու համար»,-Ռաուն գրել Է Twitter-ում: Ռուսաստանը ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսել Է փետրվարի 24-ի առավոտյան:

Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է «մարդկանց պաշտպանելու իր նպատակը, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: