Դուբայից Մախաչկալա թռչող ինքնաթիռը Բաքվում հարկադիր վայրէջք է կատարել
Դուբայից Մախաչկալա թռչող FlyDubai ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում՝ նպատակակետում մառախուղի պատճառով, տեղեկացնում է Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Դուբայ-Մախաչկալա չվերթ իրականացնող FlyDubai ինքնաթիռի կապիտանը վայրէջք է խնդրել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում՝ նպատակակետում թանձր մառախուղի պատճառով՛՛:
Նացի այդ՝ հաղորդվում է նաև, որ Boeing 737-ը Բաքվի օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով 03:52-ին:
Այս պահին չվերթի ուղեւորներն ու անձնակազմը գտնվում են տարանցիկ գոտում։