Դոնբասը կրկին գնդակոծվել է. կան վիրավորներ
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում մեկ օրում չորս մարդ է վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով։ Այս մասին հայտնել է ԼԺՀ ռազմական պարետատունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ուկրաինայի զինված ուժերը ԼԺՀ–ի տարածքը գնդակոծել են սեպտեմբերի 22-ին»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ուկրաինացի ուժայինները մեկ օրում երեք անգամ կրակ են բացել ԼԺՀ-ի բնակավայրերի ուղղությամբ։