ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դոնբասի համար ճակատամարտը կորոշի ՌԴ-ի հետ պատերազմի ընթացքը. Զելենսկիի գրասենյակի ղեկավար

Դոնբասի համար ճակատամարտը կորոշի ՌԴ-ի հետ պատերազմի ընթացքը. Զելենսկիի գրասենյակի ղեկավար

Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքը կորոշվի Դոնբասի ճակատամարտով: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հիմա Դոնբասի ճակատամարտն առանցքային է լինելու մեր Հայրենական պատերազմում: Մենք արդեն անցել ենք Կիևի, Խարկովի, Չեռնիգովի, Սումիի, Նիկոլաևի և շատ այլ մարտերով: Բանակը պահում է Մարիուպոլը: Բայց Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքը կորոշի հենց Դոնբասի համար ճակատամարտը՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Դոնբասում սպասվող մարտերը կնմանվեն Երկրորդ համաշխարհային պատերազմի կռիվներին։

Բրյուսելում վերոնշյալ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր հիմնական նպատակը՝ վերահսկողության տակ առնել Ուկրաինան, և հիմնական ուժերը տեղափոխում է Դոնբասը գրավելու համար։ 

Նա նաև հավելել է. ՛՛Մենք մեծ ճակատամարտի ենք սպասում Դոնբասում, այդ իսկ պատճառով դաշնակիցներն այսօր նշել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՛՛:

  • Կիսվել: