երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Դիվանագիտական սկանդալ ՌԴ–ի և ՄԹ–ի միջև

Դիվանագիտական սկանդալ ՌԴ–ի և ՄԹ–ի միջև

ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել է Ռուսաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան վեց աշխատակցի «գործողություններում հետախուզական-դիվերսիոն աշխատանքի նշաններ» հայտնաբերելու մասին։ Նրանք զրկվել են հավատարմագրումից։

«ՄԹ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի տնօրինությունը վերածվել է հատուկ ծառայության, որի նպատակն է պարտության մատնել ՌԴ–ին»,– հայտնել են ԱԴԾ–ից՝ հավելելով,– «ԱԴԾ-ն ձգտելու է հասնել Ռուսաստան բրիտանացի այն դիվանագետների գործուղումների վաղաժամկետ դադարեցման, որոնց գործողություններում կբացահայտվեն հետախուզական-դիվերսիոն աշխատանքի նշաններ»:

  • Կիսվել: