Դիոգո Պինտոն լուսանկար է հրապարակել՝ հեգնելով Ադրբեջանում իբր «հանդուրժողականության և համակեցության մթնոլորտը»
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությոան նախկին տնօրեն, ԵԽ պատգամավոր Մարիա Ջոաո Ռոդրիգեսի քաղաքական հարցերով խորհրդատու Դիոգո Պինտոն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանում անգլերեն թեստի օրինակ՝ հեգնելով Ադրբեջանում իբր տիրող «հանդուրժողականության և համակեցության մթնոլորտը»։
Նա թեստի լուսանկարն է հրապարկել, որտեղ հարցերից մեկը վերաբերում է հայերին և գրված է հետևյալը․
«Հայերն անբարոյական են։ Մենք չենք սիրում նրանց, նրանք երբեք արդար չեն եղել մեր հանդեպ»։
Պինտոն լուսանկարին կից գրել է․ «Սա Ադրբեջանում անգլերեն լեզվի թեստ է, հանդուրժողականության և համակեցության երկրի մարդիկ․․․թույլ տվեք չհավատալ դրան»։