կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Դեսպան Անահիտ Հարությունյանը՝ Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրման 95-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը

Դեսպան Անահիտ Հարությունյանը՝ Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրման 95-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը

Կանադայում ՀՀ  դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի Տորոնտո քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրման 95-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը։

Շնորհավորելով ներկաներին՝ դեսպանն ընդգծել է Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ունեցած կարևոր դերը կանադահայ համայնքին հոգևոր սնունդից զատ հայրենիքի և պետականության գաղափարով սնելու գործում։

Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել եկեղեցում կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ ծխի հիմնադրման 95-ամյակի առթիվ մատուցված Պատարագի արարողությանը։

  • Կիսվել: