շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դերբենտի ուղղափառ եկեղեցում հանցագործները կտրել են հոգևորականի կոկորդը

Դերբենտի ուղղափառ եկեղեցում հանցագործները կտրել են հոգևորականի կոկորդը

Զինյալների հարձակման պահին մոտ 40 ծխական էր գտնվում Դերբենտի ուղղափառ եկեղեցում, հայտնել է Mash Telegram-ալիքը՝ հրապարակելով սպանված հայր Նիկոլայի լուսանկարը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործները ներխուժել են եկեղեցի, գնդակահարել պահապանին ու կտրել հոգևորականի կոկորդը։

Ավելի վաղ հյտնել էինք, որ Դերբենտում և Մախաչկալայում զինված գրոհայինները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկությունները:

  • Կիսվել: