հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դեկտեմբերի 4-ից ի վեր Սուդանի Կորդոֆան շրջանում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով զոհված 104 մարդուց 43-ը երեխաներ են

Դեկտեմբերի 4-ից ի վեր Սուդանի Կորդոֆան շրջանում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով զոհված 104 մարդուց 43-ը երեխաներ են

Դեկտեմբերի 4-ից ի վեր Սուդանի Կորդոֆան շրջանում անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, որոնցից 43 երեխաներ են: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ, մեկնաբանելով Սուդանի կենտրոնական և հարավային երեք նահանգներ ներառող Կորդոֆանում Սուդանի բանակի, արագ միջամտության ուժերի և Սուդանի ժողովրդական ազատագրական շարժման միջև բախումները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքն ասել է. «Ես անհանգստացած եմ ռազմական գործողությունների հետագա սրմամբ»:

Ինչպես հաղորդվում է՝ նա չի մանրամասնել, թե ով է պատասխանատու անօդաչու թռչող սարքերի հարվածների համար, որոնք, ըստ պաշտոնյայի,, հարվածել են հիվանդանոցներին, մանկապարտեզին և ՄԱԿ-ի բազային։

  • Կիսվել: