Դանիայի ՊՆ-ն ռազմական տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա
Դանիայի ՊՆ-ն ռազմական տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա՝ ավելի մեծ բանակային ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար: Այս մասին տեղեկացնում է դանիական DR ռադիոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է՝ ես խոսեմ այդ մասին, բայց հիմա մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հետ, ուզեն, թե չուզեն։ Որովհետև, եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան, իսկ մենք չենք ցանկանում որպես հարևան ունենալ Ռուսաստանը կամ Չինաստանը:
Ես կցանկանայի գործարքը կնքել, գիտեք, ամենապարզ ձևով։ Բայց եթե մենք չկարողանանք դա անել, ապա կգնանք բարդ ճանապարհով»,-ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։


