Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով. Թրամփ
Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման համար, այլ ոչ թե նրա օգտակար հանածոների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու նպատակով: Այս մասին Մար-ա-Լագո կալվածքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ոչ թե հանքանյութերի համար։ Մենք այնքան շատ հանքային հանքավայրեր և նավթ ունենք։ Մենք ավելի շատ նավթ ունենք, քան աշխարհի որևէ այլ երկիր։
Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Եթե նայեք Գրենլանդիային՝ ափի երկայնքով, ապա այնտեղ ամենուր ռուսական և չինական նավեր են։ Այն մեզ պետք է Ազգային անվտանգության պատճառով։ Մենք պետք է այն ունենանք»:
Հաղորդվում է նաև, որ Թրամփն արհամարհական է արտահայտվել կղզու գործերում Դանիայի դերի մասին։ Նա կարծիք է հայտնել, որ Կոպենհագենը չի հատկացնում այդ նպատակների համար անհրաժեշտ միջոցները և չի ապահովում Գրենլանդիայի «ռազմական պաշտպանությունը»:
«Նրանք ասում են, որ Դանիան այնտեղ է եղել նաև 300 տարի առաջ, [նշում են] նավը կամ նման մի բան։ Դե, մենք, վստահ եմ, նույնպես այնտեղ նավերով ենք եղել: Մենք ստիպված կլինենք կարգավորել այս ամենը»,-ասել է Թրամփը:


