հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 205,4 միլիոնը

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 205,4 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 205 423 988: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 334 773 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 15 միլիոն դեպք գրանցած երկրների մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 36 306 917 ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 619 093-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 32 117 826-ի և ախտահարման հետևանքներից մահացել է 430 254 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 20 285 67 հիվանդացած, մահացել է 566 896 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 557,8: 

  • Կիսվել: