շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Չինաստանը «Թալիբանի» հետ պատրաստ է խորացնել «բարեկամական հարաբերությունները»

Չինաստանը «Թալիբանի» հետ պատրաստ է խորացնել «բարեկամական հարաբերությունները»

Չինաստանը պատրաստ է խորացնել բարեկամական և համագործակցային հարաբերությունները Աֆղանստանի հետ, հայտարարել է Չինաստանի կառավարության մամլուլի խոսնակը, տեղեկացնում է France24-ը:

Նշվում է, որ դեռ հուլիսին ՛՛Թալիբանի՛՛ պատվիրակությունը Տյանցզինում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ՝ խոստանալով, որ Աֆղանստանը չի օգտագործվի որպես Չինաստանի դեմ գործողությունների հարթակ, ինչի դիմաց Չինաստանն առաջարկել է տնտեսական աջակցություն և ներդրումներ Աֆղանստանի վերականգնման համար:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, մասնավորապես, ասել է. ՛՛Թալիբանը բազմիցս հույս է հայտնել զարգացնել Չինաստանի հետ լավ հարաբերություններ, և նրանք անհամբերությամբ սպասում են Չինաստանի մասնակցությանը Աֆղանստանի վերականգնման և զարգացման գործում՛՛:

  • Կիսվել: