ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չինաստանը պետք է օգնի մեզ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում. Մակրոն

Չինաստանը պետք է օգնի մեզ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է ապրիլի սկզբին այցելել Չինաստան։ 
 
«Ես Չինաստան կմեկնեմ ապրիլի սկզբին: Չինաստանը այժմ պետք է օգնի մեզ՝ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որ վերջինս չօգտագործի ո՛չ միջուկային, ո՛չ քիմիական զենք, ինչպես նաև դադարեցնի այդ ագրեսիան մինչև բանակցությունների սկիզբը»,- ասել է Մակրոնը։
 
Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղությունն անհնար է առանց ռուսական զորքերի դուրսբերման և Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման:

  • Կիսվել: