կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ -ի հետ՝ Աֆղանստանում հումանիտար աղետը կանխելու համար

Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ -ի հետ՝ Աֆղանստանում հումանիտար աղետը կանխելու համար

Չինաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ` Աֆղանստանում քաոսն ու հումանիտար աղետը կանխելու համար, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, գրում է «Սինհուա» գործակալությունը:

«Չինաստանը պատրաստ է երկխոսություն վարել Միացյալ Նահանգների հետ՝ աֆղանական խնդրի մեղմ վայրէջքի իրականացմանը նպաստելու համար, օգնելու, որպեսզի Աֆղանստանը կրկին կմտնի քաղաքացիական պատերազմի եւ հումանիտար աղետի մեջ, որպեսզի այն չդառնա ահաբեկչության եւ ահաբեկիչների ապաստան: Անհրաժեշտ է խրախուսել Աֆղանստանում ներառական եւ բաց քաղաքական կառույցի ստեղծումը, որը կհամապատասխանի ազգային առանձնահատկություններին»,- ասել է նախարարը:
 
«Միացյալ Նահանգները պետք է օգնեն կայունացնել Աֆղանստանը եւ կանխել այնտեղ տիրող քաոսը, կառուցողական դեր խաղալ այնտեղ խաղաղության վերականգնման գործում: Որոշ չափով, ամերիկյան զորքերի հապճեպ դուրսբերումը լուրջ բացասական ազդեցություն ունեցավ Աֆղանստանում իրավիճակի վրա: Հաջորդ փուլում էլ ավելի մեծ խնդիրների ստեղծումը պատասխանատու մոտեցում չի լինի»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:

  • Կիսվել: