շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չինաստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Չինաստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Աքսու շրջանից 155 կմ դեպի արեւմուտք՝ մոտ 535 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 7 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

  • Կիսվել: