երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 13 տուժած

Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 13 տուժած

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է 13 մարդ։

Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, տեղական իշխանությունների տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան ժամը 03:30-ի դրությամբ զոհեր չկան։ Տուժածները ստացել են թեթև վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ։

Բացի այդ, 196 մարդ տարհանվել է։

Փրկարարական և վերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Պեկինի ժամանակով ժամը 00:12-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։

  • Կիսվել: