Չինաստանի, Թուրքիայի և հինգ այլ երկրների մասնակցությամբ Բաքվում «Միջին միջանցքի» ասոցիացիա է բացվել
Յոթ շահագրգիռ երկրների ներկայացուցիչներ համաձայնել են ստեղծել «Միջին միջանցքի» ասոցիացիան, հայտնում է «Առևտուր առանց սահմանների» տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ ասոցիացիայի մասնակիցները կլինեն Չինաստանը, Թուրքիան, Ավստրիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Կազմակերպությունը կոչվում է «Եվրասիական տրանսպորտային երթուղի միջազգային ասոցիացիա»: Ասոցիացիայի շտաբը կտեղակայվի Բաքվում։