երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չինաստանի պատժամիջոցները՝ Թայվանի նկատմամբ․ որոշ ապրանքների ներկրումն ու արտահանումն արգելվել են

Չինաստանի պատժամիջոցները՝ Թայվանի նկատմամբ․ որոշ ապրանքների ներկրումն ու արտահանումն արգելվել են

Չինաստանը որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել թայվանական երկու հիմնադրամների նկատմամբ՝ անջատողական գործունեության համար:

Չինաստանի մայրցամաքային մասի ընկերություններին արգելվել է համագործակցել ձեռնարկությունների հետ, որոնք նվիրատվություններ են արել հիմնադրամներին: Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի՝ Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայյացուցիչ Մա Սյաոգուանը: Նշվում է, որ «ժողովրդավարության թայվանական հիմնադրամն» ու «Միջազգային համագործակցության ու զարգացման հիմնադրամը» կապված են Թայվանի անկախության կողմնակիցների հետ և ակտիվորեն մասնակցում են անջատողական գործունեությանը:

Չինաստանն այսօրվանից դադարեցնում է ցիտրուսի և որոշ տեսակի սառեցված ձկների ներկրումը Թայվանից: Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է տվյալ ապրանքախմբերում վերջերս կրկնվող կարանտինային վնասատուների, ինչպես նաև COVID-19-ի հայտնաբերման պատճառով։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է նաև դեպի Թայվան շաքարավազի արտահանումը դադարեցնելու մասին: 

 

  • Կիսվել: